211652_close_icon
views-count51313 դիտում article-date 18:00 03-12-2019

Նոր մանրամասներ՝ Երևանի Գլենդել Հիլզ թաղամասում հնչած կրակոցներից. պարզվել է՝ վիրավորը սպանության փորձի հատկանիշներով հետախուզման մեջ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ պարզել են դեկտեմբերի 1-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/6 շենքի բնակարաններից մեկից «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխված վիրավորի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս այս տարվա նոյեմբերի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/01/1141869/?fbclid=IwAR1WvsO79vnMjQQw-BP0DvjVmxczz3Jqasnoz_zBwZxKAt2lCQKit9iPd-8]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով գտնվում էր վիրահատարանում, տեղափոխվել էր նշված թաղամասի Արգիշտի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Գ-ն է։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել էին արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր