71844 դիտում
22:45 11-09-2018
Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. պատկան մարմինների անգործության պատճառով 44-ամյա մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, երեխային տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը, իր համագյուղացի, 14-ամյա Արմեն Թումանյանի հետ գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրալարը պոկվել և ընկել է գետնին երեկ՝ սեպտեմբերի 10-ին, գյուղում ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած քամու պատճառով:
Ա. Թումանյանը փորձել է երթևեկելի հատվածից էլեկտրալարը հեռացնել, այդ պահին նրա մայրը՝ Ա. Էվոյանը փորձել է փրկել տղային, սակայն առաջացել է շղթայական էլեկտրահարված և տղային փրկող մայրը հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Էվոյանը և Ա. Թումանյանը մայր ու որդի են, որդին էլ այս պահին գտնվում է հիվանդանոցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
10211 դիտում
12:20 19-04-2014
Պատկան մարմինների անգործության պատճառով ձորում հայտնված Porsche Cayenne-ը դուրս բերվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
34574 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ