75476 դիտում
10:09 31-07-2022
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկն էլ բախվել է BMW X5-ին, կա 1 զոհ, 1 վիրավոր, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։
Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և դա, առաջին հերթին, Գ. Ստեփանյանի շնորհիվ, ով օպերատիվորեն, շատ շուտ վիրավորին հասցրել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։
Պարեկները տարածքը սահմանազատել և Խանջան թունելի սկզբնամասից դեպի կրկես տանող ճանապարհահատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Վրաերթի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մ. Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում, երբ քննիչներն ու պարեկները փորձում էին BMW X5-ի վարորդին տեղափոխեին հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու, մի տղամարդ, ով ներկայացավ որպես փաստաբան, արգելում էր, որպեսզի այդ տղամարդուն պարեկների ավտոմեքենայով տեղափոխեին սփաթությունը պարզելու համար՝ հայտնելով, որ BMW-ի վարորդը միայն իր ավտոմեքենայով կմեկնի հիվանդանոց։ Իսկ մի տղամարդ էլ փորձում էր խոչընդոտել պարեկների և քննիչների աշխատանքը՝ ասելով, թե «BMW X5-ի վարորդը իմ ախպերն է, ես կորոշեմ՝ ինչը՝ ոնց»։
Ի վերջո, 2 վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության. BMW X5-ի վարորդը գտնվում էր ոչ սթափ (խմած) վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորին հիվանդանոց տեղափոխած Toyota-ի վարորդը իրենից անկախ հանգամանքներում նկարվել է արաչագափերի կողմից, մինչդեռ այս դեպքում ոչ թե միտումնավոր է նա մեքենան վարել, այլ փրկել է քաղաքացու կյանքը, ու այդ մասին մի քանի անգամ ասում էին հիվանդանոցում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+