211652_close_icon
views-count1187 դիտում article-date 15:13 27-07-2022

Համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և դրա արագ վերականգնման մռայլ հեռանկարների մասին։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսական աճը, որն անցյալ տարի կազմել է 6,1 տոկոս, այս տարի կհասնի 3,2 տոկոսի։

Վաշինգտոնում գործող միջազգային ֆինանսական գործակալությունը հայտարարել է, որ «համաճարակի պատճառով արդեն թուլացած համաշխարհային տնտեսությունը մի քանի ցնցումներ է ապրել», այդ թվում՝ ուկրաինական պատերազմի պատճառով:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ սպառողական ապրանքների, հատկապես սննդի և էներգիայի գներն ամբողջ աշխարհում աճում են։

Այս տարի ակնկալվում է, որ զարգացած տնտեսություններում աճը կկազմի 6,6 տոկոս, զարգացող երկրներում՝ 9,5 տոկոս։

Նմանատիպ նյութեր