1746 դիտում
11:09 26-07-2022
Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն իրենց դիրքորոշումները Սիրիայի հարցում. Էրդողան
Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն իրենց դիրքորոշումները Սիրիայի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նա հիշեցրել է, որ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարող եմ վստահորեն ասել, որ դրական հանդիպում էր։ Իհարկե, պատերազմի արդյունքում ստեղծված բացասական պայմաններ եւ մեր միջեւ որոշակի տարաձայնություններ կան։ Սակայն մենք չենք կիսում գլոբալ տեսակետը «Ս-400»-ի վերաբերյալ։ Հակառակը, մենք արեցինք այն, ինչին հավատում էինք։ Մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է պահպանենք փոխադարձ շահերի հիման վրա եւ զարգացնենք դրանք պոտենցիալ ուղղություններով։ Ուստի Աստանայի ձեւաչափի գագաթաժողովի շրջանակներում մենք պարոն Պուտինի եւ պարոն Ռաիսիի (Իրանի նախագահ) հետ մանրամասն քննարկել ենք սիրիական հակամարտության տարբեր ասպեկտներ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքը կարեւոր է համարում գործընթացի շարունակումը ու երկրների միջեւ համակարգումը սիրիական խնդրի քաղաքական կարգավորման համար։ «Սիրիան ահաբեկչական կազմակերպությունների բույն է դարձել. Ուստի ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը պետք է որոշեն իրենց դիրքորոշումները Սիրիայի հարցում»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար
862 դիտում
13:26 01-02-2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին
730 դիտում
12:23 01-02-2025
Կանցլերի թեկնածուն ջախջախվել է․ The Guardian