211652_close_icon
views-count244460 դիտում article-date 16:35 24-07-2022

Հանքավանի անտառում կորած երեխայի հարազատներն ասում  էին. «Հալալ ա Հրազդանի փրկարարներին. մեզ հետ հավասար փնտրեցին ու գտան մեր 3-ամյա բալիկին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավանի վարչական տարածքոմ գործող «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում 3-ամյա տղան կորել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները և երեխայի ծնողների հետ սկսել են որոնողական աշխատանքներ։ 

Փրկարարները մոտ 2 ժամ «Անի ռեզորթ»-ի ողջ շրջակայքը և մոտ 1 կմ հեռավորության վրա կատարել են որոնողական աշխատանքներ և շնորհիվ օպերատիվ գործողությունների՝ 3-ամյա տղային փրկարարները հայտնաբերում են և անվտանգ հանձնում ծնողներին։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հարազատներն ասում էին. «Ընտանիքով եկել էինք հանգստանալու։ Դե, գիտեք, այսօր Վարդավառ ա, շատ ուշադիր ենք եղել երեխայի նկատմամբ, սակայն մի պահ ասեցին, որ երեխան կորել է։ Ճիշտն ասած, մի քանի րոպե մենք սկսեցինք մեր ուժերով փնտրել, բայց որ չգտանք, զանգահարեցինք 9-11, ու կարճ ժամանակում Հրազդանի փրկարարներն էկան։ Ուզում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել էդ տղերքին, ովքեր անգամ անանցանելի վայրերում էին փնտրում մեր պուճուրին ու մոտ 2 ժամ անց լսեցինք, որ փրկարարները էրեխուն գտել են։ Փառք Աստծո, երեխային ոչինչ չի պատահել։ Կրկին շնորհակալության խոսք ենք ուղղում Հրազդանի փրկարարներին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր