211652_close_icon
views-count1218 դիտում article-date 14:15 23-07-2022

Պետդեպում հաստատել են Ուկրաինայում կռվող երկու ամերիկացիների մահը. ABC News

Երկու ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար կռվել են Ուկրաինայի կողմից, մահացել են երկրի արեւելքում, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հայտնում է ABC News-ը։

«Մենք կարող ենք հաստատել վերջերս Դոնբասում ԱՄՆ երկու քաղաքացիների մահը։ Մենք կապ ենք պահպանում ընտանիքների հետ եւ տրամադրում ենք ամբողջ հնարավոր հյուպատոսական օգնությունը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ընդ որում, գերատեսչությունը չի նշել զոհերի անունները կամ նրանց մասին լրացուցիչ տեղեկություններ չի հայտնել:

Նմանատիպ նյութեր