Թրամփն իրարանցում է առաջացրել Պետդեպում՝ Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրարանցում է առաջացրել Պետդեպում՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին ԱՄՆ հրավիրելով:
Ինչպես նշում է The New York Times-ը, Միացյալ Նահանգներ այցելելու վերաբերյալ Թրամփի հրավերը միանգամայն անսպասելի է եղել Պետդեպի ու Ազգային անվտանգության խորհրդի համար: Ակնկալվում է, որ Պետդեպն ու ԱԱԽ-ն հրավերի դեմ հանդես կգան:
Այժմ Թրամփի վարչակազմը նախապատրաստվում է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բուռն քննադատություններին: Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ «Թրամփը, աջակցելով թմրամոլների դեմ Դուտերտեի հայտարարած պատերազմին, դառնում է այդ հանցագործությունների մասնակիցը»: