ABC News-ը հայտնել է, թե Թրամփը Լավրովին ինչ գաղտնի տեղեկություն է փոխանցել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ պատմել է «Իսլամական պետության» կողմից ԱՄՆ թռչող ուղևորատար ինքնաթիռներ պայթեցնելու ծրագրերի մասին։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ Տան պաշտոնյայի։
Ըստ հեռուստաալիքի՝ Վաշինգտոնն այդ տեղեկությունն իմացել է իսրայելական հետախուզությունից, որի ծպտված աշխատակիցն «աշխատում» է ԻՊ-ում։ Այժմ նա կանգնած է բացահայտվելու վտանգի առաջ։
Ըստ տեղեկությունների՝ ԻՊ-ը ծրագրել է նոութբուքերի միջոցով պայթուցիկ սարքն անցկացնել օդանավեր, ինչից հետո ամերիկյան իշխանությունները որոշել են Եվրոպայից ժամանող օդանավերում արգելել նոութբուքերը։
Առայժմ վերջնական որոշում չի կայացվել այդ հարցով։