1005 դիտում
13:43 21-07-2022
Վաշինգտոնի նպատակը Մոսկվայի հետ միջուկային հակամարտությունից խուսափելն է. ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար
Եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, ԱՄՆ զինուժն արձագանքման հնարավոր «տարբերակներ» կառաջարկի, սակայն ԱՄՆ-ի նպատակը Մոսկվայի հետ միջուկային հակամարտությունից խուսափելն է, ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Չարլզ Բրաուն կրտսերը, փոխանցում է NBC News-ը:
Հարցին, թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ն, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, նա նշել է, որ որոշումը նախագահինը կլինի՝ զինվորականների կողմից տարբերակների հիման վրա։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչպես մենք պետք է արձագանքենք,- ասել է Բրաունը:- Մեր պարտքը նախագահին տարբերակներ տալն է»:
Բրաունի խոսքով՝ ԱՄՆ-ն մի շարք միջուկային զենքեր ունի, որոնք կարող են մատակարարվել ցամաքով, ծովով կամ օդով, բայց հիմնական նպատակը Ռուսաստանին Ուկրաինային միջուկային հարված հասցնելուց հետ պահելն է: «Ամբողջ խնդիրը զսպման մեջ է,- ասել է Բրաունը:- Նպատակը ավելի լայն հակամարտության մեջ ներքաշվելը չէ, քան այն հակամարտությունը, որն արդեն տեղի է ունենում այսօր, եւ առավել եւս՝ ոչ միջուկային հակամարտության մեջ»: «Պետք է համոզվել, որ տարբերակների այս շարքը մեզ սայթաքուն ուղու չի հասցնի, որից մենք չենք կարողանա ուշքի ուշքի գալ»:

Նմանատիպ նյութեր
997 դիտում
10:07 26-04-2022
Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է․ «Հայաստանի Հանրապետություն»
718 դիտում
13:08 19-07-2023
ԳՇ պետը հանդիպում է ունեցել ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի հետ
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը