211652_close_icon
views-count1042 դիտում article-date 16:27 18-06-2015

ԱՄՆ-ը հույս ունի, որ Արևելյան Եվրոպայում զորքերի տեղակայումը չի հանգեցնի սպառազինության մրցավազքի. ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Բրյուսելում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում դեռ որոշում չեն ընդունել Եվրոպայում F-22-ի տեղակայման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, Լի Ջեյմսը՝ պատասխանելով Եվրոպա F-22 ինքնաթիռների ուղարկման հնարավորության վերաբերյալ հարցին, նշել է, որ չկա ճշգրիտ ամսաթիվ, չկա որոշում այն մասին, թե դա արդյոք տեղի կունենա: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը հույս ունի, որ Արևելյան Եվրոպայում զորքերի տեղակայումը` կապված Ուկրաինայի դրության հետ, չի հանգեցնի սպառազինության մրցավազքի»

Նմանատիպ նյութեր