211652_close_icon
views-count22406 դիտում article-date 09:19 20-07-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ պայթյուն Նորամարգ գյուղում․ տեղի է ունեցել փլուզում․ ժամանել են մարզի և Մասիսի ոստիկանապետները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ և տան կառուցատարրերի փլուզում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել է բնակելի տան մի հատվածը և անասնագոմը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, այլ պայթել է 20 կգ-անոց գազաբալոնը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր