211652_close_icon
views-count1393 դիտում article-date 12:12 19-07-2022

ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է Raytheon Technologies Corp օդառեակտիվ հիպերձայնային զենքը

ԱՄՆ-ն հաջողությամբ փորձարկել է Raytheon Technologies Corp օդառեակտիվ հիպերձայնային զենքը, որն ունակ է ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագության հասնել, ինչը 2013-ից ի վեր այս դասի զենքի երրորդ հաջող փորձարկումն է դարձել, հայտնել են Պենտագոնից:

Հիպերձայնային զենքերի կոնցեպտի մշակման ծրագիրը կառավարվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության առաջադեմ հետազոտական ծրագրերի գործակալության (DARPA) կողմից: Ե՛վ Raytheon-ը,ւ ե՛ Lockheed Martin Corp-ը պայքարում են վերջնական պայմանագիր ստանալու համար, փոխանցում է Reuters-ը:

Սեպտեմբերից օդառեակտիվ հիպերձայնային զենքի չորս փորձարկում է անցկացվել։ Raytheon-ի պրոդուկտը երկու անգամն էլ հաջող է եղել, իսկ Lockheed-ի փորձարկումներից մեկը հաջող էր եւ մեկը՝ անհաջող:

«Մեր երկրի հիպերձայնային հնարավորությունների զարգացումը կարեւորագույն ազգային հրամայական է, եւ դա կարեւոր առաջընթաց էր։ Հերթական հաջող թռիչքային փորձարկումները մեզ ավելի մեծ վստահություն են տալիս մեր նախատիպի տեխնիկական հասունության հարցում»,- հայտարարել է Raytheon-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր