211652_close_icon

Raytheon Technologies-ը կավելացնի ՀՕՊ Patriot համակարգերի արտադրությունը՝ Ուկրաինա մատակարարելու համար. WSJ

views-count1138 դիտում article-date 14:17 12-06-2023
Raytheon Technologies պաշտպանական ընկերությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել ՀՕՊ Patriot համակարգերի արտադրությունը՝ տարեկան 12 միավորի հասցնելով։ Այս մասին տեղեկացրել է Wall Street Journal թերթը։

Ընկերության գործադիր տնօրեն Գրեգ Հեյսը հաստատել է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ մինչեւ 2024թ. վերջը նախատեսվում է Ուկրաինա մատակարարել ևս 5 համալիր։

Ինչպես նշել է ուկրաինական Klymenko Time պարբերականը, արտադրությունն ընդլայնելու Raytheon Technologies որոշումը վկայում է Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի աճող պահանջարկի մասին։

Նմանատիպ նյութեր