Ռուսաստանը հիպերձայնային մարտագլխիկ է փորձարկել
Ռուսաստանում առաջին անգամ փորձարկել են հիպերձայնային մարտագլխիկ, որը հայտնի է «4202 արտադրություն» ամվանումով, հաղորդում է «Իզվեստիա» թերթը։
Զենքը, որը կարող է ժամում զարգացնել մոտ 7000 կմ արագություն, փորձարկվել է Օրենբուրգի մարզի Դոմբարովսկի շրջանում։
Այն նախատեսված է միջցամաքային բալիստիկ հրթիռների ավանդական մարտագլխիկների համար։ Մոտ 100 կմ բարձրության վրա մարտագլխիկը սկսում է թռիչքը դեպի թիրախը։ Այն կատարում է բարդ մանևրներ, որոնք դժվարեցնում են հակահրթիռային պաշտպանության միջոցներով մարտագլխիկի զավթումը։