211652_close_icon
views-count5477 դիտում article-date 14:48 18-07-2022

Բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը Հայաստանի համար դարձել են սովորական. Գագիկ Սուրենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:

«Վերջին տասնամյակում բարձր ջերմային ֆոնը, շոգերը հանրապետության համար դարձել են սովորական: Գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում,  Երևանում պահպանվել է 10-15 օր:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000 ական թվականները 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականների ընթացքում գրեթե կրկնվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է 5-7 օր»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր