Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական. Սուրենյան
Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +32․․․+33 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»,- գրել է նա։