24319 դիտում
11:30 23-08-2016
Առաջիկա 5 օրերին նորմայից բարձր ջեմային ֆոնը կպահպանվի. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքը վերջին 10 օրերին անընդհատ գտնվում է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-3 աստիճանով:
Սովորաբար օգոստոսի 20-ից հետո Հայաստանում նկատվում է ջերմաստիճանի անկում, սակայն այս տարին այն բացառիկներից է, որ նորմայից բարձր ջերմաստիճանը դեռ պահպանվում է:
Առաջիկա 5 օրերի ընթացքում նույնպես ջերմաստիճանի անկում չի կանխատեսվում, նույնիսկ օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Եթե այս օրերին Երևանում +36 աստիճան տաքություն է գրանցվում, ապա օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի:
Հանրապետության տարածքում կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ սպասվում են միայն օգոստոսի 26-ին, սակայն երեկոյան ժամերին նրանց հավանականությունը մեծ է հյուսիսային մարզերում, առավելապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում: Մյուս օրերին հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թե օդի ջերմաստիճանը երբ կնվազի, դեռևս չի նկատվում: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է իր պիկին` +23 աստիճան է: Այս օրերին հանգստի համար ամենալավ եղանակային պայմաններն են: Այսմասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
13:17 01-07-2019
Հուլիսին տեղումների քանակը նորմայից ավելի կլինի, ջերմաստիճանը՝ 1 աստիճանով նորմայից ցածր․ Գագիկ Սուրենյան
3170 դիտում
11:07 21-07-2016
Եղանակի մասին. Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կպահպանվի բարձր ջերմային ֆոնը
3764 դիտում
14:11 18-08-2022
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը
Այս բաժնից
1042 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
520 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
1021 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը