211652_close_icon
views-count38973 դիտում article-date 10:22 18-07-2022

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Երեկ, հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի  սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Ժիրայր Խ․-ի վարած Toyota մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտակ Հ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Հ․-ն, նրա ուղևոր 41-ամյա Ք․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Ժիրայր Խ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Յ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանը, Արտակ Գրիգորյանն ու Սասուն Աղաբաբյանը։

Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 2 վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր