211652_close_icon
views-count1561 դիտում article-date 22:00 17-07-2022

Ես «Բարսելոնա» եմ եկել տիտղոսների համար. Ռոբերտ Լևանդովսկի

Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը շուտով կներկայացվի որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, պատմել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ ունեցած զրույցի մասին։

«Չավին ինձ ասաց, որ մենք միասին լավ կաշխատենք ու կկարողանանք շատ բանի հասնել։ Նա հստակ պլան ունի՝ ինչպես «Բարսելոնային» վերադարձնել բարձունքին․ ես «Բարսելոնա» եմ եկել տիտղոսների համար։

Գիտեմ, որ շուտով 34 տարեկան կլինեմ, բայց ֆիզիկապես և մտավոր առումով շատ ուժեղ եմ ինձ զգում»,- ասել է ֆուտբոլիստը Bild-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ ֆուտբոլիստն արդեն այսօր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր