100128 դիտում
19:46 16-07-2022
Կրակոցներ Երևան-Սևան ճանապարհին. Երևանի պարեկների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին
Երեկ՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանից դեպի Երևան ընթացող Toyota մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ճշտել են, որ նշված ավտոմեքենան Երևան-Սևան Մ4 մայրուղու վրա գտնվող «ԱՐ ԸՆԴ ՎԻ ԿՈՄՖՈՐՏ» խանութի մոտ կայանվել է ու ժամանելով նշված վայր, վարորդին և ուղևորներին ներկայացրել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, բաժին հրավիրվածներն են. Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Արշալույս Մ.-ն, 38-ամյա Վասիլ Փ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ս.-ն, Լոռու մարզի բնակիչներ, 18-ամյա Արտյոմ Գ.-ն և 29-ամյա Սարգիս Ս.-ն:
Պարզվել է, որ կրակոցներն արձակել է Արշալույս Մ.-ն, իսկ ավտոոմեքենան վարել է Վասիլ Փ.-ն:
Արդեն ոստիկանությունում Արշալույս Մ.-ն հայտնել է, որ իր կողմից կրակոցներ արձակելուց հետո ատրճանակը թողել է ավտոմեքենայի սրահում:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ներկայացված բոլոր անձինք բաց են թողնվել:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: