52947 դիտում
23:15 21-08-2023
Կրակոցներ Արարատի մարզում. ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. ոստիկաններն էլ հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել օգոստոսի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Անուշավան Հ.-ին պատկանող ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային անվտանգության ծառայությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։