211652_close_icon
views-count1070 դիտում article-date 20:20 12-07-2022

Դե Յոնգը 85 մլն եվրոյով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» 85 մլն եվրոյի դիմաց համաձայնության են եկել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի շուրջ:
 
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարվի 65 մլն եվրո + 20 մլն՝ բոնուսների տեսքով:
 
Ընդ որում, դե Յոնգը նախկինի պես չի ցանկանում տեղափոխվել, թեպետ հեռանկարում Էրիկ տեն Հագի հետ համատեղ աշխատանքն է, որի հետ արդեն աշխատել է «Այաքսում»:
 
Ակումբները հույս ունեն համոզել խաղացողին: Երկու թիմերի ղեկավարներն արդեն մի քանի անգամ հանդիպել են: Մանկունյանցիների համար այս մրցաշրջանում դե Յոնգը գերակա տրանսֆեր է հանդիսանում:
 
Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել անգլիական ակումբ, եթե «Բարսան» իրեն վճարի 20 մլն եվրո՝ աշխատավարձերի և բոնուսների դիմաց:

Նմանատիպ նյութեր