Դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա» նույնիսկ աստղաբաշխական գումարների դիմաց
«Բարսելոնայի» ղեկավարները օրերս հերթական փորձն են արել համաձայնության գալ «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ՝ նոր պայմանագրի շուրջ:
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու այլ անձինք հատուկ ինքնաթիռով մեկնել են 21-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ բանակցությունների: Նրանք «Այաքսին» հայտնել է, որ պատրաստ են վճարել պահանջվող 75 մլն եվրոն:
Սակայն «Բարսելոնային» չի հաջողվել դե Յոնգին համոզել. վերջինս ցանկանում է ՊՍԺ տեղափոխվել: Բացի այդ, մոտ ժամանակներս Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստին կարող է առաջարկ անել նաև «Մանչեսթեր Սիթին»:
Դե Յոնգը Հոլանդիայի այս առաջնությունում 15 խաղ է անցկացրել, դարձել 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: