211652_close_icon
views-count2080 դիտում article-date 21:11 11-07-2022

Առաջին ալիքը կցուցադրի մրցաշրջանում «Ինտերի» առաջին հանդիպումները

Ինտերի» կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին հանդիպումներին կարող եք հետևել հուլիսի 16-ից՝ Առաջին ալիքով:

«Առաջին ալիքը հայ ֆուտբոլասերին պահում է թեժ ամռան ֆուտբոլային անցուդարձի էպիկենտրոնում: Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությանն ու Ա Սերիային ընդառաջ «Ինտերը» կանցկացնի միջմրցաշրջանային ընկերական հանդիպումներ՝ Լիոնի «Օլիմպիկի», «Մոնակոյի» և «Վիլյառեալի» հետ:

«Ինտերի» կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին հանդիպումներին կարող եք հետևել հուլիսի 16-ից՝ Առաջինով»,- ասվում է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր