Առաջին ալիքը կհեռարձակի բասկետբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները
Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: «Առաջին ալիքը» ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք եւ հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
[b]28 հունիսի[/b]
19:15 Մոլդովա-Հայաստան
[b]29 հունիսի[/b]
14:45 Անդորրա-Հայաստան
[b]30 հունիսի [/b]
14:45 Հայաստան-Ուելս
Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ: