211652_close_icon
views-count20849 դիտում article-date 11:02 11-07-2022

Սիրված երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ՝ 60-ամա Արթուր Իսպիրյանի դիմումի փաստով։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։ 

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Համլետ Ս-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Իսպիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր