211652_close_icon
views-count3659 դիտում article-date 09:32 01-02-2014

Սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը նույնպես ներկա է եղել Թևոսիկի եղբոր հոգեհանգստին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր հոգեհանգստին բացի Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) ներկա են եղել նաև պատգամավորի խնամին՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սիրված երգիչներ Ներսիկ Իսպիրյանն ու նրա եղբորորդի Աղասի Իսպիրյանը։ Ներսիկ Իսպիրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մահացած Արթուր Սաֆարյանն իր հորեղբոր թոռն էր։ Մեր հարցին, թե ինչ գիտի կատարվածի մասին, ով կարող էր սպանել իր բարեկամին, Ներսիկ Իսպիրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով թե դա իր ոլորտը չէ, և ինքը ոչինչ չի ցանկանում խոսել այդ մասին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր