211652_close_icon
views-count40037 դիտում article-date 20:28 08-07-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են հրշեջ-փրկարարի Volkswagen-ն ու «Վան Հացատան» առաքիչի Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Պարույր Սաֆարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Գասպար Միրզոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ,  82-ամյա Ռոզա Սաֆարյանն ու 23-ամյա Գայանե Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությույանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ա. Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օօերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Պ. Սաֆարյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությւան Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ հրշեջ-փրկարար, իսկ Opel-ի վարորդ Գ. Միրզոյանը աշխատում է  Արարատի մարզում գործող «Վան Հացատուն» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր