211652_close_icon
views-count30858 դիտում article-date 20:45 17-09-2022

Ավտովթար Արարատի մարզում․ Տիգրանաշենում բախվել են տեղամասի պետի VAZ-ը և առաքիչի Opel-ը․ 9-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավոտճանապարհի 70 կմ հատվածում, Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Գ․-ի վարած VAZ 21150 մակնիշի և Երևանի բանկիչ 38-ամյա Վոլոդյա Զ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Գ․-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 9-ամյա Վրեժ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քնչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Նարեկ Գ․-ն աշխատում է «Ջրառ» ՓԲԸ-ում որպես հարավային տեղամասի պետ, Վոլոդյա Զ․-ն աշխատում է «ԽԱՄ Գրուպ» ՍՊԸ-ում որպես առաքիչ, իսկ հիվանդանոց ռեղափոխված Վրեժ Գ-ն Նարեկ Գ․-ի տղան է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր