1205 դիտում
10:37 08-07-2022
Չկա մի տուն, որը կարող է բավարարել մի ընտանիքի ապրելու պայմանները. պետք է վերանորոգվեն կամ նորերը կառուցվեն. Մեծ Շենի գյուղապետը՝ բերձորցիներին ընդունելու մասին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ ընդգծել է. «Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե, ի վերջո, հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն եւ Մեծ Շեն համայնքներում: Իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով: Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում: Այս պահին հարցերը շատ են»:
Արդյոք Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերում կա՞ն պայմաններ ու տներ՝ տեղահանված բնակչությանը տեղավորելու համար: Հարցի պատասխանը նախ փորձել ենք ստանալ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանից։
— Վախենալ չկա, մենք ինչի՞ պետք է վախենանք, թուրքը մեր ներկայությունից է կաշկանդվում: Ճիշտ է, դժվար է, ծանր բան է, ապրել ու ամեն օր թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, չենք պատրաստվում մեր հողերը ինչ–որ մեկին նվիրել:
- Որքա՞ն բնակչություն ունի համայնքն այս պահին:
- Մինչեւ պատերազմը ունեցել ենք 114 բնակիչ, հիմա մի 75 բնակիչ ունենք: Շատերը, չկարողանալով համակերպվել կորստի հետ, այդպես էլ պատերազմից հետո չվերադարձան:
- Ինչո՞վ են հիմնականում զբաղվում տեղի բնակիչները:
- Հիմնականում անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունենք դպրոց, համայնքապետարան: Բայց անասնապահությունն էլ է հիմա դարձել ռիսկային: Օրինակ, մարդիկ գյուղից դուրս հոտ չեն տանում: Բանջարաբոստանային կուլտուրանների մշակմամբ էինք զբաղվում, բայց հիմա վախենում են գյուղից դուրս աշխատել՝ հաշվի առնելով թշնամու հեռավորությունը:
- Ի՞նչ հեռավորության վրա է թշնամու հենակետը:
- Կոնկրետ գյուղից հեռու են, ավելի մոտ են Հին շենին, բայց շատ մոտ են խոտհարքի տարածքներին` երեք–չորս հարյուր մետրի վրա են:
- Պարոն Դավթյան, Արցախի ՄԻՊ–ը ասաց, որ քննարկվում է Մեծ շենում եւ Հին շենում առաջիկայում բնակեցնել Աղավնոյի եւ միգուցե Բերձորի բնակիչներին: Որքա՞ն ընտանիքի կարող եք հյուրընկալել Ձեզ մոտ:
- Մեր գյուղում, որպես այդպիսին, մնալու հնարավորություն չկա: Կան անբնակ հին տներ, բայց շատ վատ պայմաններում են, ուղղակի գալ ու ապրել չի լինի: Պետք է առնվազն վերանորոգվեն կամ նորերը կառուցվեն: Այսօրվա դրությամբ չկա մի տուն, որը կարող է բավարարել մի ընտանիքի մաքսիմալ ապրելու պայմանները:
- Եթե Ձեր նշած խնդիրները լուծվեն, քանի՞ ընտանիք կարող եք ընդունել:
- Դե մոտավորապես 20–25 ընտանիք: Բայց տարածքներ ունենք, որտեղ կարելի է նաեւ նոր տներ կառուցել:
Իսկ ի՞նչ պայմաներ են այսօր առկա Հին Շենում, քանի՞ ընտանիք կարող է գյուղը ընդունել: Հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Հին Շեն համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանից, ով նախ ներկայացրեց իրենց գյուղը.
- Գյուղը մինչեւ պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 80–ն է հիմա մշտապես բնակվում գյուղում, 26 տնտեսություն: Գյուղացիների վերադարձի եւ գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է:
Ադրբեջանական այդ հենակետն անմիջական եւ անհերքելի սպառնալիք է Հին շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության համար: Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում եւ ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու եւ մեղվափեթակների սպասարկման համար:
- Պարոն Սարգսյան, քանի՞ նոր բնակիչ կարող եք ընդունել այս պահին, եթե անհրաժեշտություն առաջանա:
- Մոտ երեսունից ավել՝ 40-ին մոտ ազատ բնակֆոնդ ունենք, որը ենթակա է վերանորոգման, որպեսզի կարողանանք բնակեցնել:
- Այդ տները պատերազմից հետո՞ են ազատվել:
- Ե՛վ պատերազմից հետո: Կան տներ, որոնց տերերը մահացել են, կան մարդիկ, ովքեր արտագաղթել են: Հիմա այդ տները ազատ են, կան սեփականատերեր, որոնք առանց որեւէ խնդրի տրամադրում են, մի մասը՝ գուցե վաճառի, չգիտեմ...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»