211652_close_icon
views-count126033 դիտում article-date 12:50 07-07-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. 25-ամյա աղջկա հարազատներն ասում են. «Նրա մահվան մեջ մեղավոր է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը»

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել և դուրս են գրել։ 

Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից արդեն ահազանգել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ստացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր