175864 դիտում
11:42 15-10-2023
Ողբերգական դեպք Երևանում․ 37-ամյա եղբայրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է հարազատ եղբոր մահվան մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Հայկ Ա.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է իր հարազատ եղբայրը՝ 36-ամյա Դավիթ Ա.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով տուժածի մոտ մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Հայկ Ա.-ն հայտնել է, որ իր կարծիքով, եղբայրը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բժշկական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Դեպքի փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
34107 դիտում
11:45 13-01-2019
68-ամյա քաղաքացին իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին