Արարատի մարզում բախվել են Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարի Mercedes-ն ու Hayasa մոտոցիկլը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30 -ի սահմաններւոմ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում բախվել են Ջրահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Ռուբենյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Գրիգորյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Ռուբենյանը Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի