33378 դիտում
19:54 15-01-2023
Արտաշատում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու ՎԱԶ 21010-ը․ մոտոցիկլը կողաշրջվել է, կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունվարի 14-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Գարիկ Գ․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլն ու 24-ամյա Աբրահամ Գ․-ի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմքենան տեղափոխվել են ոտիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը` համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+