2968 դիտում
19:08 05-07-2022
Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։ Հայտնի է, որ Չինաստանի առաջնորդը 2020 թվականի հունվարի վերջից չի այցելել արտասահմանյան երկրներ։
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
09:17 11-04-2015
Հարավային Կորեայի առաջնորդը մերժել է Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը
1825 դիտում
13:07 20-03-2015
Վրաստանի նախագահը մերժել է Մոսկվա այցելելու հրավերը
Այս բաժնից
436 դիտում
14:56 21-04-2024
Իսրայելի օդուժի հարվածից Ռաֆահում 9 մարդ է զոհվել, նրանցից 6-ը՝ երեխաներ
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի