Վրաստանի նախագահը մերժել է Մոսկվա այցելելու հրավերը
Վրաստանի նախագահ Միխեիլ Մարգվելաշվիլին չի ընդունել մայիսին Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերը: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելությունից հրաժարվել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիաի, Լեհաստանի, Սլովակիայի, Իսրայելի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առայժմ չի պատասխանել հրավերին, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փոխել է ռազմական շքերթին ներկա գտնվելու իր որոշումը և Մոսկվա կմեկնի մայիսի 10-ին: