211652_close_icon
views-count5177 դիտում article-date 23:49 02-07-2022

Հայկ Պապիկյանը եզրափակիչում վերջին վայրկյաններին հաղթեց ադրբեջանցի մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը։

70 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ Ընդ որում, հայ մարզիկը հաղթականը գետնումը կատարեց գոտեմարտի ավարտից մի քանի վայրկյան առաջ:

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջավ պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց, զրկվեց մեդալից ու հեռացվեց:

Տեղի ունեցավ նոր պարգևատրություն:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր