Ռիո-2016. Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը:
66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաևի նկատմամբ` 4-1 և դուրս եկավ եզրափակիչ` առնվազն ապահովելով արծաթե մեդալ: