Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 51 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ոսկե մեդալակի:
Եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով ջախջախեց թուրք Բարիս Էրբեքին։
Մինչ այդ՝ քառորդ եզրափակիչում, նա հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին, իսկ կիսաեզրափակիչում Նազարյանը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Գուլուզադեի հետ եւ հաղթեց 6։3 հաշվով: