211652_close_icon
views-count2177 դիտում article-date 15:26 02-07-2022

Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային էպոսները մշակութային հուշարձաններ են, որոնք ուղեկցում են ազգին իր պատմության ընթացքում և հիշեցնում, թե ինչ է դնում հայրենիք հասկացության մեջ տվյալ ժողովուրդը:  «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը դասվում է   աշխարհի լավագույն էպոսների թվին: 
Այն աչքի է ընկնում իր հայրենասիրական բովանդակությամբ,  խաղաղասիրական ու դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ և Անտարես հրատարակչության նախաձեռնությամբ՝ կկազմվի ու կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը: Էպոսի համահավաք բնագրերի ու գրական մշակումների շնորհիվ  հայ ժողովրդի ազգային էպոսը շարունակում է իր գրավոր կյանքը:

Ֆասթ Կրեդիտը և Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները և աջակցում են դրանց կյանքի կոչմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր