116346 դիտում
19:57 06-05-2017
Հինգ երեխայի հայրը Ֆասթ Կրեդիտի աշխատակից է
Հայաստանում բոլորն ուշադրությամբ են հետևում 5 նորածինների ճակատագրին: Հիշեցնենք, որ վերջերս գրանցվել էր Հայաստանի համար ռեկորդային՝ 5 երեխաների ծնունդ, որն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ:
Ծնողներ Վարդան Կարապետյանը և Լուսինե Պողոսյանը ամուսնացել են մեկ տարի առաջ: Նրանք շատ երջանիկ են, ճիշտ է, չէին սպասում, որ հենց իրենց ընտանիքում է ծնվելու հնգյակ, սակայն այնքան էլ չեն մտահոգվում 4 աղջիկներին և 1 տղային խնամելու համար:
Վարդան Կարապետյանն, ով ապրում է Մեծամոր քաղաքում, արդեն մեկ տարուց ավել աշխատում է Ֆասթ Կրեդիտի «Էջմիածին» մասնաճյուղում՝ որպես գանձապահ: Նրա աշխատանքային բարձր որակները գնահատում են թե՛գործընկերները, թե՛ մասնաճյուղի հաճախորդները:
Ֆասթ Կրեդիտի ղեկավարությունը շնորհավորում է իր աշխատակցին երեխաների ծննդյան կապակցությամբև մաղթում նորածիններին շուտափույթ ապաքինում: Տնօրինությունը նաև պարգևավճար է տրամադրել Վարդանին՝ 500.000 դրամ գումարի չափով:
Նմանատիպ ուրախ իրադարձությունները շատ են կարևոր մեր երկրի համար և, կարելի է ասել՝ նույնիսկ անհրաժեշտ են, քանի որ վերջին ժամանակներս նկատվում է ծնելիության անկում: Եվ պետք չէ անհագստանալ նորածին երեխաների խնամքի համար: Երիտասարդ ընտանիքները պետք է հույսով լցված և լավատես լինեն, ինչպես Վարդանն ու Լուսինեն:
Նմանատիպ նյութեր
2711 դիտում
15:26 02-07-2022
Ֆասթ Կրեդիտի աջակցությամբ կհրատարակվի «Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1378 դիտում
19:51 04-08-2023
Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ են
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»