211652_close_icon
views-count33738 դիտում article-date 17:51 28-06-2022

Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ կուտակվել է մի քանի տոննա աղբ, տիրում է գարշահոտություն ու կա համաճարակի վտանգ. ու՞ր են նայում քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջանների ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե մայրաքաղաքում պայքար են տանելու, որպեսզի ոչ մի անկյունում չտիրի գարշահատություն, Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող կիսակառույց շինության կողքով անցնելիս մարդիկ պետք է կրեն հակագազ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը ինչ-որ անձի կողմից սեփականաշնորհվել է ու այդ մարդը իր գործն այդքանով համարել է ավարտված ու վերջ: Նրան չի հետաքրքրում, իսկ քաղաքային իշխանությանն ու կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին չի հուզում, որ այդ տարածքը մարդկանց համար դարձել է ոչ միայն սանհանգույց,  այլ նաև մի քանի տոննա աղբ է կուտակված, իսկ դրա հակասանիտարական վիճակն ու հոտը խեղդում է մարդկանց:

Քաղաքակիրթ երկրներում տեղական իշխանության ներկայացուցիչները ոչ միայն կպարտադրեին սեփականատիրոջը մաքուր պահել տածաքը, այլ նաև մի կլորիկ գումարով էնպես կտուգանեին, որ մինչև կյանքի վերջ կզղջար, թե ինչի համար է իր կողմից սեփականաշնորհված տարածքում «բարդակ» վիճակ տիրում:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում այդ վայրում ապրող քաղաքացիները ասում էին. «Արդեն քանի տարի է, այս նույն վիճակն է: Թե ով է մաքրելու ու պատասխան տալու՝ չգիտենք:

Հույս էլ չունենք, որ պատկան մարմինները հետևություններ կանեն: Ով է տեսել քաղաքի կենտրոնում նման վիճակ: Եթե քաղաքային ու տեղական իշխանության ներկայացուցիչները մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, էս վիճակը չէր լինի»:
 
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի         
 
  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր