211652_close_icon
views-count31566 դիտում article-date 18:43 15-05-2022

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում Նուբարաշենի աղբավայրին արժանի մրցակից է ստեղծվել. բազմաբնակարանային շենքերի բակում մի քանի տոննա աղբ է կուտակվել. ո՞ւր են նայում քաղաքապետն ու թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջանների ղեկավարները համացանցը ողողեցին լուսանկարներով ու տեսանյութերով, թե ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարել շաբաթօրյակի ընթացքում:
 
Այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ է արել և տեսանյութ  պատրաստել, որտեղ երևում է, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում ձևավորվել է մինի-աղբավայր, որը կարող է ձեռնոց նետել հանրահայտ Նուբարաշենի աղբավայրին:
 
Ողջ տարածքը լցված է շինարարական և կենցաղային աղբով, ու տիրում է գարշահոտություն:
 
Ցավալին այն է, որ այդ ամբողջ տարածքով ոչ միայն մեծահասակները, այլև երեխաներն են անցնում, երբեմն էլ՝ երեխաները հենց այդ կեղտի մեջ են խաղում:
 
Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, եթե չպետք է շաբաթօրյակն օգտագործի՝ մի քանի տոննա կուտակված աղբը հեռացնելու համար, ապա կարող է նշված հատվածում տեղադրել ցուցանակ ու վրան գրել. «Այստեղ գործում է նոր բացված աղբավայր»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր