211652_close_icon
views-count2576 դիտում article-date 19:35 26-06-2022

Նեյմարը վիրավորված է Ալ-Հելայֆեի խոսքերից և պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է փոխել ակումբը: Օրերս տված հարցազրույցում փարիզիների նախագահ նասեր Ալ-Հելայֆին խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք բրազիլացին ակումբի նոր նախագծի մաս է կազմում:
 
Դա վիրավորել է 30-ամյա հարձակվողին: Այժմ նա հնարավոր է համարում ՊՍԺ-ից հեռանալու տարբերակը:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարի գործակալները կապ են հաստատել «Յուվենտուսի» հետ, սակայն թուրիցիների համար ֆուտբոլիստի աշխատավարձը անհաղթահարելի բարձունք է:
 
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 22 խաղում դարձել էր 13 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր