«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Esporte Interativo հեռուստաընկերությունը:
Պարբերականի տեղեկություններով, ՊՍԺ-ն համոզել է ֆուտբոլիստին և վերջինս նախնական համաձայնություն է տվել տեղափոխմանը:
ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնային» վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 222 մլն եվրո:
Նշվում է, որ Նեյմարի տրանսֆերը կկայանա առաջիկա շաբաթներին: