«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի՝ ՊՍԺ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073061/]տեղափոխվելու[/url] հավանականությունը գնալով մեծանում է: Ինչպես հայտնել է Le Parisien-ը, բրազիլացին իր տեղափոխության մասին արդեն հայտնել է կատալոնական ակումբի իր թիմակիցներին մի քանիսին: «Բարսայի» խաղացողներն արդեն հաշտվել են Նեյմարի հնարավոր տրանսֆերի հետ:
Նեյմարը նաև Instagram-ի իր էջում մտազբաղ տեսքով լուսանկար է [url=https://www.instagram.com/p/BWypYDjjiJ7/]տեղադրել[/url]՝ մտածող սմայլիկով, և այդ գրառումը «լայքել» են ՊՍԺ-ի միանգամից մի քանի խաղացող:
Նշվում է, որ Նեյմարի տրանսֆերը կարժենա 222 մլն եվրո: