211652_close_icon
views-count96467 դիտում article-date 13:27 25-06-2022

Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են «Ռոբինզոնին», նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Շիրակի մարզում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրայնութ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկներ Լևոն Մովսեսյանն ու Գևորգ Սիմինյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Շիրակ գյուղի մոտ, ստուգման նպատակով կանգնեցրել են Ford Transit մակնիշի ավտոմեքենա։ 

Պարեկները ավտոմեքենայի սրահի դիմացի կողմում նկատել են կասկածելի տոպրակներ ու վարորդի ներկայությամբ բացել են այն, որտեղ հայտնաբերել են կանաչանման, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բույսեր։ 

Պարեկներն այդ մասին տեղեկացրել են դասակի հրամանատար Գարիկ Բարսեղյանին, որից հետ վարորդին և ուղևորին բերման են ենթարկում ոստիկանության Ախուրյանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեություններով՝ վարորդը Երևանի բնակիչ՝ 32-ամյա  Գարիկ Ա-ն է, իսկ ուղևորը՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ս-ն։

Սրահի զննությամբ հայտնաբերվել է մոտ 14 կգ կանեփի նմանվող զանգված, խոշոր չափի կանեփանման չորացված զանգված, նշված ապրանքները առգրավվել են, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գարիկ Ա-ն և Նարեկ Ս-ն բաց են թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Ախուրյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գարիկ Ա-ն ընկերական շրջապատում հայտնի է «Ռոբինզոն» մականվամբ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր