211652_close_icon

Երևանում պարեկները իրականցրել են «Սև-սև ամպեր» օպերացիան. կասկածյալը չկարողացավ ճողոպրել, նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց, որոնք փաթեթավորված են եղել սև, կպչուն ժապավենով․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count48440 դիտում article-date 11:08 10-08-2024
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը իր ամենօրյա հսկողության տակ է վերցրել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ հովհաննիսյանի հանձնարարականները, այդ թվում՝ պարեկները, պետք է նաև պայքար տանեն թմրամիջոցների դեմ պայքարում:

Այն, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և կատարել են  բազմաթիվ բացահայտումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ,  գաղնիք չէ, շատ դեպքերում պարեկային ծառայությունում են ստացվել օպերատիվ տեղեկություններ և ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված տեղեկությունը հավաստի է. պարեկները հայտնաբերել են այնքան թմրամիջոցներ, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստցավել, որ Դավիթաշեն վարչական շրջանում մի քաղաքացու մոտ հնարավոր է խոշոր չափի թմրամիջոցներ լինեն:

Տեղում գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել «Սև-սև ամպեր» օպերացիան, քանի որ օպերատիվ ճանապարհով պարեկները պարզել են, որ թմրամիջոցները հնարավոր է փաթեթավորված լինեն սև, կպչուն ժապավենով:

Նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը կասկածյալին հայտնաբերում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 6/7 հասցեի մոտ, ով, տեսնելով պարեկներին, տարօրինակ պահվածք է ցուցաբերում, ու պարեկների մոտ կասկած է առաջանում, ապա նրան թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանոթյան Դավիթաշենի բաժանմունք:

Տեղում նրա մոտից անձնական խուզարկությամբ սպորտային պայուսակում հայտնաբերվում է թվով 23 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված:

Պարեկների կողմից բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 43-ամյա Վահագն Ա.-ն է, ով ոստիկաններին և պարեկներին հայտնում է, որ տվյալ թմրամիջոցը ինքը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Վահագն Ա.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահագն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր