211652_close_icon
views-count1818 դիտում article-date 23:04 24-06-2022

«Բավարիայի» ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում, որ Լևանդովսկին մնա ակումբում

«Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լարվաշ հարաբերությունների մեջ է թիմի բազմաթիվ խաղացողների հետ` հեռանալու մասին իր վերջին խոսքերի պատճառով: Լեհ խաղացողն ասել է, որ այլևս չի ցանկանում խաղալ Մյունխենում` չնայած մեկ տարվա պայմանագրին, հայտնում է Armsport.am-ը:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ռոբերտի նման պահվածքը զայրացրել է թիմի մյուս խաղացողներին: Ակումբի հնաբնակներն անընդունելի են համարում դա: Ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում լեհին տեսնել թիմում և ուզում է, որ նա հնարավորինս շուտ հեռանա։ Աճող լարվածության պատճառով «Բավարիայի» հանդերձարանում մթնոլորտը լրջորեն վատացել է։

Միաժամանակ, ակումբի ղեկավարությունը մտադիր է Լևոնդովսկիին պահել թիմում՝ չնայած կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությանը։

Նմանատիպ նյութեր